Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը ԲՌԻԿՍ-ի (BRICS) վրա թողնում է երկակի ազդեցություն․ մի կողմից այն արագացնում է բլոկի ֆինանսատնտեսական այլընտրանքների ձևավորումը, մյուս կողմից՝ խորացնում ներքին տարաձայնությունները Արևմուտքի հետ հավասարակշռված հարաբերություններ պահպանող անդամների միջև...